Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի գործով հետաձգվել է միանգամից 3 դատական նիստ

Հուլիս 22,2016 13:28

Ինչպես հայտնի է, Գեւորգ Սաֆարյանի գործով հուլիսի 19-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է, քանի որ դատարանը չի պահանջել ամբաստանյալ Սաֆարյանի ներկայությունը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ին հայտնել էր, թե պատրաստվում է գնալ դատարան՝ պարզելու համար Մնացական Մարտիրոսյանի՝ նման որոշման պատճառները:

Aravot.am-ը փաստաբանից հետաքրքրվեց, թե արդյոք պարզե՞լ է որոշման պատճառները, Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. «Գնացի դատարան, դատավորն եկավ, ասաց, որ դատական նիստը հետաձգվում է Գեւորգ Սաֆարյանի ներկա չլինելու պատճառով, հաջորդ նիստը կլինի հուլիսի 28-ին եւ միանգամից գնաց, չհասցրեցի հետաքրքրվեմ, թե որն էր պատճառը: Այսինքն՝ երեք նիստ հետաձգվեց. պետք է լիներ 23-ին, 25-ին, 26-ին: Փաստորեն, անհիմն այդ բոլոր նիստերը հետաձգվեցին»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031