Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Սրան արդարացում չկա». «Իրատես»

Հուլիս 22,2016 12:43

Հատված «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցից:

– Բնականաբար, երևույթը բացասաբար եմ գնահատում՝ տեղի է ունեցել հարձակում պետական ծառայության հատուկ գնդի վրա։ Իհարկե, սրան արդարացում չկա, սակայն պետք է մատնանշենք նաև հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են քաղաքական, սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ լուծում։ Այսօր դժվար է ասել՝ իշխանությունները չե՞ն կարողանում, թե՞ չունեն այն կամքը, որ կարողանան այդ խնդիրները լուծել։

Ցավոք, հասարակությունն իրեն դրսևորում է այնպես, կարծես այդ խնդիրներն իր կողքով են անցնում։ Իշխանությունը, որ պատկանում է իրեն, ինքն այդ իշխանությունն իրացնել չի կարողանում, և դրա հիմնական մեղավորը հասարակությունն է։ Ընտրությունների ժամանակ, տուրք տալով սրա-նրա ցանկություններին, առաջարկներին, խնդրանքներին, պարտադրանքներին, գայթակղվելով ընդամենը 5 հազար դրամով, իր ձայնը վաճառում է։ Եվ դրանում որևէ մեկը մեղավոր չէ, բացի իրենից՝ հասարակությունից։

Եթե մեկ անգամ հասարակությունը կամք դրսևորի և իրացնի իրեն պատկանող իշխանությունը, չեմ կարծում, որ նման երևույթներ տեղի կունենան։ Սրան զուգընթաց, քաղաքական ուժերը, հասարական կազմակերպությունները Հայաստանում, կարծես, ընդհանրապես գոյություն չունեն, այսօր կարմիր են, վաղը սպիտակ, հաջորդ օրը նորից են կարմրում կամ սպիտակում՝ բացառապես խմբակային շահերից ելնելով։ Դժվար է ասել, թե դրանք ինչի համար գոյություն ունեն Հայաստանում։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031