Այսօր հարցը, թե ինչու Սերժ Սարգսյանը չի խոսում, օրինաչափ լինելով նորմալ ժողովրդավարական երկրների համար, միանգամայն անհասկանալի է հայաստանյան իրականության պայմաններում։ Հայաստանում ավելի քան 18 տարի է, ինչ ընթանում է կեղծ քաղաքական գործընթաց, որն այսօր ընդհատվել է։ Ըստ էության, որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ եթե իշխանությունը զինված գրոհի դիմեց, հանդիպելու է նույնպիսի պատասխանի, ինչը հղի է ծանրագույն հետեւանքներով թե՛ երկրի, թե՛ իշխանության համար։
Նման իրավիճակում Սերժ Սարգսյանն էլ ասելիք չունի, քանզի անգամ ոսկեղենիկ հայերենով արտաբերված ակադեմիական տեքստերը ոչինչ չեն որոշելու։ Տարիներ ի վեր իշխանությունը բառի իսկական իմաստով մոլորեցրել է հասարակությանն ու մրցակից քաղաքական ուժերին, ուստի նույնիսկ ամենաիրական ու բնական ցանկությամբ արտաբերված խոստումը հավատ չի ներշնչելու։ Ցավալի է, որ երկրում հասարակական ու քաղաքական բարոյահոգեբանակաև մթնոլորտը հասել է նման աղետյալ աստիճանի, սակայն սա է օբյեկտիվ իրականությունը։ Որքան շուտ իշխանությունը իրավիճակին մոտենա սթափորեն՝ հաշվի առնելով հասարակության իրական տրամադրությունները, այնքան օգտվելու է Հայաստանը։
Կորցնելով պատերազմից հետո փոփոխությունները վերեւից բերելու հարմար պատեհությունը՝ Սարգսյանն այսօր կանգնած է դժվարին ընտրության առաջ։ Զինված խմբի պահանջները կատարել կարծես թե հնարավոր չէ՝ առնվազն իշխանության ընկալումներով, բայց արհամարհելն ու բռնության ուղիով
գնալն էլ հաջող ելք չէ։ Այսպիսի պայմաններում Սերժ Սարգսյանը պարտավոր է հեղափոխական լուծման գնալ՝ ելնելով ոչ թե ապստամբների պահանջներից, այլ հասարակությանը պատած մտահոգություններից ու ազգային-պետական շահերից։
Կարդացեք նաև
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում