Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե 300.000 մարդ հավաքվի Բաղրամյան 26-ի մոտ, իմացեք` իշխանությունները փախչելու են». Արմենուհի Ղազարյան

Հուլիս 22,2016 12:21

«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման նախագահ, Հայկական հեղափոխական սոցիալիստական ճակատի նախագահ Արմենուհի Ղազարյանի կարծիքով` միակ ելքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, թե չէ այսպես որ շարունակվի՝ Հայաստանից գնացող վերջին մարդը կլինի Սերժ Սարգսյանը: «Նոյյան տապան» մամուլի սրահում նա հայտարարեց. «Հայաստանում բռնատիրություն է: Այլ ելք չի մնացել ժողովրդին, քան պայքարել, մարդիկ իրենց իրավունքներն են պաշտպանում: Իշխանությունները վախենում են, որ ժողովուրդը միավորվի: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ծպտուն չի հանում, իրավիճակը չի գնահատում, ո՞ւմ կանչենք` ՌԴ նախագահի՞ն, թե Ղազախստանի նախագահին: Փաստորեն թափուր է ՀՀ նախագահի պաշտոնը, ո՞ւր է նա, ձայնը չենք լսում: Դրա համար էլ ժողովուրդն ինձ հարցնում են`տիկին Արմինե, Սերժ Սարգսյանը փախե՞լ է: Իսկ ո՞ւր է Վովա Գասպարյանը` այսօր հետը մոմ վառող չկա, այսօր պայքարող կա մեր իրավունքների համար»:

Դառնալով «Սասնա ծռեր»-ի տղաների հասցեին հնչող «ահաբեկիչ» որակումներին` տիկին Ղազարյանն ասաց. «Նրանք ճարահատյալ են այդ քայլին գնացել, նրանք ահաբեկիչներ չեն: Ես չեմ ճանաչում տղաներին, բայց մենք միանում ենք տղաների պահանջին. Սերժ Սարգսյանը թող արժանապատիվ կերպով հրաժարական տա: Վանոյանի արյան պատասխանատուն այսօրվա իշխանություններն են: Եթե 300.000 մարդ երեք օրում հավաքվեն Բաղրամյան 26-ի մոտ, ուրեմն իմացեք, իշխանությունները փախչելու են: Ես ինքս էլ պատրաստ եմ շարժումը գլխավորելու, բայց ձեր գլխավորությամբ. իշխանությունների հեռանալուց հետո դուք կորոշեք, թե ով կլինի ղեկավարը»:

«Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ Աշոտ Պողոսյանի համար ամենասարսափելին այն է, որ հայը հայի դեմ է դուրս եկել: Դառնալով ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման դրդապատճառներին` նա նշեց, որ սոցիալական լուրջ խնդիրներ կան ու օրինակ բերեց. «Որոշ իշխանավորներ իրենց փիսիկներին իշխան ձկով են կերակրում, իսկ ժողովուրդը սոված է»:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի տղաներին` ասաց. «Այս տղաներն այն ազատամարտիկներն են, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, բայց հիմա նրանց ահաբեկիչ են որակավորում: Բնականաբար, փակուղին է ստիպում մարդկանց նման քայլի գնալ: Կարծում եմ, որ եթե անհրաժեշտ լինի, Ժիրայր Սեֆիլյանն իր կյանքն էլ կզոհի հանուն հայրենիքի, չնայած չար լեզուները խոսում են, թե նա այլ երկրի լրտես է»:

Դառնալով քաղաքական ուժերի վարքագծին` պարոն Պողոսյանը նշեց, որ «նրանք էժան դիվիդենտներ ձեռք բերելու համար անմիջապես վերցնում են սպիտակ դրոշակը և ցանկանում են բանակցային հարցերով հանդես գալ ու խորհուրդ տալ». Պարոն Պողոսյանը նաև կասկած հայտնեց, որ Սերժ Սարգսյանին կատարվածը ճիշտ չի ներկայացվում:

«Դեպի եվրասիական միություն» ժողովրդական շարժման անդամ Սիրան Խլախյանը նշեց. «Կարելի է անել այնպես, որ արագ նոր ընտրություններ անցկացվեն: Կգտնվեն մարդիկ, որ իրոք մի քիչ խիղճ կունենան, ոչ թե մեր ղեկավարի նման, որ խիղճը կորցրեց ու կորցրեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031