Մի խումբ արվեստագետ-մտավորականների նամակը՝ ուղղված Ժիրայր Սեֆիլյանին, հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց։ Ավելին, շատերը նրանց մեղադրեցին միակողմանիության, իշխանության ձեռքերն ազատելու փորձի, նրա պատվերը կատարելու մեջ՝ ցավով արձանագրելով, որ նամակի տակ ստորագրողների թվում են շատ հարգարժան մարդիկ։
Այս եւ իրենց ուղղվող մեղադրանքների շուրջ «ՀԺ»-ն զրուցել է Ռուբեն Բաբայանի հետ:
– Այսօր կարծիքներ էին հնչում, որ միգուցե Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի հեղինակները գնային, բախման օջախ դարձած վայրում կենդանի պատ կազմեին։ Հնարավո՞ր է նման բան լինի։
– Ես չգիտեմ ինչ կենդանի պատի մասին է խոսքը։ Երբ «էլեկտրիկ Երեւանն» էր, ես միանգամից արձագանքեցի, գնացի, որովհետեւ մի կողմից ոստիկաններն էին, մի կողմից խաղաղ ցուցարարները։
Կարդացեք նաև
Ես չեմ ուզում, որ այս պրոբլեմը տեղափոխվի ոստիկանների եւ ցուցարարների դաշտ։ Այս պրոբլեմը հիմա պետության պրոբլեմն է եւ կապված է այդ զինված խմբի հետ։ Նրա՛ հետ պետք է հարցերը լուծել։ Իսկ իրենց մեջ կանգնել ես չեմ կարող, ոչ ոք ինձ թույլ չի տա, չնայած բազմիցս, հենց առաջին օրվանից, աոաջարկել էի, որ եթե ցանկություն կա, կարող եմ գնալ, փորձել ինչ-որ ձեւի բանակցել, փնտրել եզրեր։
Ես կարծում եմ, որ ամեն մի ժամանակ բերում է իր նոր ձեւերը, եւ այն, ինչ որ մի տարի առաջ ակտուալ էր եւ ճիշտ, հետո կարող է այդպես չլինել։ Երբ դու փորձում ես նույն գետը մտնել երկրորդ անգամ, կրկես է դառնում։
Ես կարծում եմ՝ այստեղ շատ կոնկրետ պահանջ պիտի լինի իշխանություններին՝ լինել իրենց տեղում։ Նախագահին է պետք պարզապես ստիպել՝ եղբայր ջան, կամ դու առաջարկում ես ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից, կամ եթե չունես լուծումներ, ուրեմն քաշվիր մի կողմ, թող ուրիշը գա, այդ լուծումները տա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում