Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Ժիրայրին դիմել եմ, որովհետեւ խոսքի հնարավորությունները սպառված չեն». «Հրապարակ»

Հուլիս 22,2016 11:39

Մի խումբ արվեստագետներ, անդրադառնալով  հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, նամակ են գրել. «Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին»։

Դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանը եւս այդ նամակն ստորագրողներից է։ Նա այն արվեստագետներից է, որ եղել է ժողովրդի կողքին, աջակցել ՀԱԿ-ի վերելքին։ 2008թ. սկսած՝ նա Համաժողովրդական շարժման ոչ մի հանրահավաք բաց չի թողել, լինում էր նաեւ Հյուսիսային պողոտայում պայքարող քաղաքացիների կողքին։

– Պարոն Մանարյան, ինչո՞ւ Դուք եւ մի խումբ արվեստագետներ որոշեցիք նամակով դիմել ոչ թե իշխանություններին, այլ՝ Ժիրայր Սեֆիլյանին։

– Ժիրայրին դիմել եմ, որովհետեւ խոսքի հնարավորություններն սպառված չեն, խոսքով կարող ենք լուծել խնդիրները, խոսքով կարող ենք իրար համոզել։

– Դուք տարիներ շարունակ պայքարել եք, մասնակցել եք ընդդիմության հանրահավաքներին, ելույթներ եք ունեցել, Ձեր խոսքը հասել է իշխանություններին, ականջալուր եղե՞լ են այդ խոսքերին։

– Չգիտեմ՝ լսել են, թե ոչ։ Այ, հիմա մենք զրուցում ենք իրար հետ, ի՞նչ իմանամ, թե հետեւանքն ինչ է լինելու։ Դուք կգնաք իմ ասածների մասին կմտածեք, ես կգնամ եւ կմտածեմ Ձեր ասածների մասին։ Երբ կա խոսքի հնարավորությունը, ապա պետք է այն օգտագործել։

 

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031