ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը երեկ այցելել էր ոստիկանաթյան Նոր Նորքի բաժին, հիվանդանոցներ եւ առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների ու վիրավորների հետ։
– Չե՞ք կիսում այն կարծիքը, որ կրքերը բորբոքվեցին, քանի որ սկզբում ոստիկանները ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ կամ ոչ համարժեք վերաբերմունք դրսեւորեցին։
– Ընդամենը կարող եմ ասել, որ թույլատրելի չէ այնպիսի գործողություն կատարելը, որը կարող է հանգեցնել բռնության, որ կողմից էլ դա լինի։ Դրա համար իմ խնդիրն է կանխարգելիչ գործողություններով՝ օրինակ, որեւէ դեպք գտնելով եւ քննության ուղարկելով հետամուտ լինել, որ մեղավորը պատասխանատվության ենթարկվի։
– Իսկ այս իրադարձությունների շուրջ զեկույց գրելիս՝ գնահատականներ կամ առաջարկություններ ներկայացնելո՞ւ եք։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարող ասել, թե դա երբ է լինելու, բայց այն, որ պետք է գնահատական տամ՝ իհարկե։ Երբ ամբողջական պատկեր ունենանք, պարզ կլինի, թե ինչպես եւ երբ եմ տալու գնահատականը։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում