Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ հուլիսի 21-ին ժամը 17.10-ից մինչեւ 17.12-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից՝ ԴՇԿ-ներից, կրակահերթեր է արձակել գյուղի դպրոցին հարակից մարզադաշտում ֆուտբոլ խաղացող երեխաների ուղղությամբ: Նա ասաց. «15-20 երեխաներ էին խաղում, 10-15 չափահասներ էլ կային, նաեւ՝ հովեկներ: Երեխաները դաշտում թողելով գնդակը, 2 ժամ հետո վերադարձան, սկսեցին նորից խաղալ»:
Գյուղապետը հայտնեց, որ այդ ժամանակ ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Մովսեսի գերեզմանատուն տանող ճանապարհին ընթացող ավտոմեքենայի վրա, սակայն, բարեբախտաբար, գնդակները չեն դիպել: Ավալյանը հայտնեց, որ արդեն 4 օր Մովսեսում արտհունձ է կատարվում, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ