Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. ոչ մի երկրում իշխանությունը տեռորիստների պահանջները չի կատարում. «Հրապարակ»

Հուլիս 22,2016 10:51
badeyan

Մինչեւ վերջերս պատգամավոր, ներկայումս Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանն ասում է, որ ամեն ինչ պետք է անել՝ արյունահեղությունից խուսափելու համար, սակայն իշխանությունը քաղաքական որեւէ պահանջ չի կարող կատարել։ Պահանջները, ըստ Բադեյանի, աբսուրդ են ու անիրագործելի. «Օրինակ, ո՞նց ազատեն Ժիրայր Սեֆիլյանին, մարդու, որը պատրաստվում էր զինված հեղաշրջում անել»։

Բադեյանի խոսքով՝ ոչ մի երկրում իշխանությունը տեռորիստների պահանջները չի կատարում։ Միակ քայլը, ըստ Բադեյանի, որ պետք է անի «տեռորիստական» խումբը, հանձնվելն է։ «Իհարկե, իրենք դասական իմաստով տեռորիստ չեն, ջղայնացած մարդիկ են, բայց, բոլոր դեպքերում, պետք է հասկանան, որ խաղադրույքները շատ բարձր են, չի կարելի գնալ մինչեւ վերջ, պետք է խոհեմություն ցուցաբերեն։ Այս պարագայում հանրությունն ու իշխանությունը նրանց պետք է դիտարկեն ոչ որպես հանցագործ»,- ասաց Բադեյանը։

Ճշտող հարցին, թե այդ պարագայում կխուսափե՞ն պատժի կրումից, Բադեյանն ասաց, որ, իր անձնական կարծիքով, իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի ու մեղմ կվարվի։ «Այո, կա մարդկային զոհ, եւ կան վիրավորներ, բայց այդ 25-30 տղաների մեջ բոլորը չեն, կրակոցները եղել են 1-2 հատ, մնացածին չի կարելի դիտարկել որպես հանցագործ, բայց միայն այն պարագայում, եթե ինքնակամ հանձնվեն, զինաթափվեն։ Չպետք է հասնել եղբայրասպանության, ինչն անխուսափելի է լինելու շարունակության դեպքում։ Վստահ եմ՝ չուզենալով են սպանել նաեւ այն մարդուն, որի հետ մի խրամատում են եղել։ Հիմա եթե չեն զինաթափվում, տեռորիստի պիտակ են կպցնում, եթե զինաթափվեն, կարելի է խոսել ինչ-որ կոմպրոմիսի մասին, խոսքը միայն մեղմ պատժի մասին չէ, այնպես չէ, որ այս մարդիկ վաստակ չունեն այս երկրի առաջ»,- ասաց Մանվել Բադեյանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ձայնդ տաք,փափուկ ու ապահով տեղից ա գալիս հարգելի դեսպան:

  2. Վաչիկ says:

    Թալանելու ժամանակ եղբայրությունից չեք խոսում, վարչական լծակներով մարդկանց ցինիկաբար կեղեքելուց, արհամարհելուց, նվաստացնելուց եղբայրությունից չեք խոսում, բայց քո նմաններն իրենց իրավունք են վերապահում խրատներ տալ ու եղբայրությունից խոսել: Վերեւի մեկնաբանությունում շատ ճիշտ գրված ա, որ ձենդ տաք տեղից ա գալիս: Դու միշտ եղել ես իշխանական կերակրատաշտի մոտ: Ու երեւի թե միշտ էլ լինես: Դա քո նմանների ապրելակերպն ա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031