Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մեր իրավիճակի ֆեյսբուքյան քննարկման ժամանակ այսպիսի մի մեկնաբանություն է գրել. «Թե Հայաստանի եւ թե իմ Ռուսաստանի իշխանությունների տապալումներն ակնհայտ են: Եվ փոփոխությունները երեք հարյուր անգամ հասունացել եւ գերհասունացել են: Բայց դրանց ձեռնամուխ լինելուց առաջ ցանկալի է հասկանալ՝ ո՞ր ջրից ո՞ր մրջուրն են մենք մտնում (какое шило на какое мыло мы меняем), ով է իրականացնելու այդ փոփոխությունները եւ ինչպիսի դեղերով: Հակառակ դեպքում դեղը հիվանդությունից վատը կլինի: Ես հասկանում եմ, որ այս ձանձրալի պահպանողականությունը շատերի մոտ ալերգիա է առաջացնում, բայց ես չեմ կարող չմտածել հարցի գնի մասին»:
Չգիտեմ, ինչպես՝ Ռուսաստանում, բայց մեր երկրում իսկապես փոփոխությունները գերհասունացել են: Կոռումպացված իշխանությունների ամբարտավան կեցվածքը, անդամալույծ խորհրդարանը եւ ընդհանրապես քաղաքական համակարգը (դեռ ուզում ենք խորհրդարանական համակարգի անցնենք), այդպես էլ ոստիկան չդարձած մենթերը եւ այլն, եւ այլն` այդ ամենը պետք է փոխել: Նշանակություն ունի՞, թե ինչպես: Շատերն ասում են` ոչ, սա երկրորդական հարց է, ինչ-որ բան պետք է, վերջապես, տեղից շարժվի: Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ ինձ համար կարեւոր է, թե որ ուղղությամբ ենք շարժվում:
Մենք պետք է շարժվենք այսօրվա իշխանության բռնություններից դեպի վաղվա ժողովրդավարություն եւ հանդուրժողականությունը, այսօրվա ապօրինություններից դեպի վաղվա օրինականությունը, այսօրվա ատելության խոսքից դեպի քաղաքակիրթ երկխոսության խոսք: Համաձա՞յն եք: Ոստիկանության շենքը զենքով գրաված խումբը նպաստում է հենց ա՞յդ ուղղությամբ շարժմանը, թե՞ ճիշտ հակառակը: Այդ տղաները բռնություն չե՞ն գործել, նրանք օրենք չե՞ն խախտել, նրանք չե՞ն նպաստում «բոլորին գյուլլելու» տրամադրություններին: Ավելին` նրանց պետք են դրսում, Խորենացի փողոցում հնարավորինս ծանր հետեւանքներով բախումներ, հակառակ դեպքում այդ խմբի գոյության մասին կմոռանան, նույնիսկ եթե դրա անդամները շարունակեն հարցազրույցներ տալ: Կարո՞ղ է իշխանությունն այդ բախումներից խուսափել: Իհարկե, կարող է, բայց արդյոք ուզո՞ւմ է: Ես խիստ կասկածում եմ:
Բռնության, ապօրինության եւ ատելության խոսքի այս «կոնսենսուսի» պայմաններում բացարձակապես կարեւոր չէ, թե ով է հաղթելու: Կմնան այսօրվանները` ճահիճը կխորանա: Կգան հեղափոխականները` նրանց իշխանությունը կարճ կտեւի: Որովհետեւ եթե պարզվի, որ զինված պայքարով հնարավոր է պարտադրել իշխանափոխություն, ապա վաղը կհայտնվի մեկ այլ զինված խումբ, որը կգրավի մեկ այլ շենք, մեկ ոստիկանի փոխարեն կսպանի 10 ոստիկանի եւ դարձյալ կպարտադրի իշխանափոխություն: Եվ այսպես շարունակ: Եթե մի անգամ ստացվի, ապա կստացվի 2-րդ, 3-րդ,10-րդ անգամ:
Քանի որ էլ գրելու տեղ չմնաց, շատ կարճ մի առաջարկ անեմ: Եթե դու քաղաքական, հասարակական գործիչ ես, մեկնաբան, լրագրող եւ այլն, մի խոսիր «գյուլլելու» կողմնակից լյումպենի նման: Այդ խավին հաճոյանալը չպիտի լինի մեր խնդիրը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Եթե մի անգամ ստացվի, ապա կստացվի 2-րդ, 3-րդ,10-րդ անգամ:” Ինչպես որ մի անգամ (առաջին անգամ) ստացվեց Տեր-Պետրոսյանի ժամանակ ընտրությունների արդյունքները կեղծելիս…….. Ինձ միշտ հետաքրքրել է հարցը, եթե առաջին կեղծիքը չլիներ և Վազգեն Մանուկյանը փոխարիներ Տեր-Պետրոսյանին, հետագայում ընտրությունների արդյունքները կկեղծվեին թե ոչ??
Այնպիսի պատկերացում է, կարծես, թե Սերոժը հիմք է ստեղծում ՀՀ-ում քաղաքացիական պատերազմի:
Նպատակը՝ Խորհրդային Ադրբեջանի վարչական տարածքի վերականգնումը:
Այսօր կարդում եմ “Գառնիկ Իսագուլյան. «Սրան արդարացում չկա». «Իրատես» Թողնենք այն բլա-բլաները,որ ասում է (դրանցից վաղուց հոգնել ենք),մեջ բերեմ նրա “ոսկի միտքը”-Ընտրությունների ժամանակ, տուրք տալով սրա-նրա ցանկություններին, առաջարկներին, խնդրանքներին, պարտադրանքներին, գայթակղվելով ընդամենը 5 հազար դրամով, իր ձայնը վաճառում է։ Եվ դրանում որևէ մեկը մեղավոր չէ, բացի իրենից՝ հասարակությունից։
Աստված իմ, այս մարդիկ երևի հատուկ դրված են մարդկանց ներվերը քայքայելու համար,կամ համբերության բաժակը լցնելու համար,կամ էլ ստիպում են ամենավերջին հայհոյանքերը տաս.Տո այ…արի ու մի ասա քաղաքական դեմք,կամ գործիչ, ում ես ձերք առնում ?Եթե նույնիսկ թեորիապես մի պահ են ենթադրենք,որ հրաշք է կատարվել և Հայաստանի ընտրությունների մասնակիցների 100% դեմ էր քվեարկել հանրաքվեին (այն որ հանրաքվեն կեղծվել էր ու ցանկացած ընտրություն կեղծված է ու դրա վերջը չի լինելու,որևէ մեկը չի էլ կասկածում),միևնույն է այն պիտի անցներ:Կուզեք ընտրությունների ժամանակ մատնահետքերը վերցրեք,կուզեք տեսախցիկներ դրեք,արյան կամ մեզի անալիզ տվեք,ԴՆԹ-ի թեստ հանձնեք…
Գոնե ես, այս վիճակից ելք չեմ տեսնում,իրոք մեր ԷԹՆՈՍԸ մի մեծ ՊԱՏԻ առջեվ է կանգնած:Նույնիսկ եթե տղաներն էլ հանձնվեն,կամ Սեֆիլյանին էլ ազատեն,միևնույն է ցայտնոտաին վիճակ է և այս վիճակին մեկ օրում չհասանք,այլ տարիների ընդացքում կուտակված սխալներից,որը չմտածված,որն էլ նախապես մտածված ու ծրագրավորած:ՀՀԿ-ն մինչեվ հիմա մեկ բանն է,որ ասում է ճիշտ,դա այն է,որ ընդիմություն որպես այդպիսին գոյություն չունի (որոշ անհատների չհաշված):Եթե այսպես կոչված ընդիմադիրները հանրաքվեից հետո մեկ մարդու նման մանդատները վայր դնեին ի նշան բողոքի,ապա մի գուցե թե սայլը տեղից շարժվեր,սակայն…Մինչ հասարակությանը մեղադրելը պարոն Իսագուլյանը լավ կլիներ վերլուծություն աներ իրենց գործնեությունը:
Համոզված եմ , որ «գյուլլելու» -ն կողմնակից խավի մեծամասնությունը մեկնաբանություններն անում են պահի տակ, գերլարված վիճակում, հոգեբանական բարձր ճնշման պայմաններում։Նրանք նաև փողոցում կանգնողների մեջ են, որոնք ավելի մեծ ներդրում են ունեցել և կունենան հարցը խաղաղ ժանապարհով լուծելու գործում, քան այն քաղաքական, հասարակական գործիչ,մեկնաբանն ու լրագրողները, որոնք հենց առաջին օրվանից էս տղերքին պիտակավորեցին ահաբեկիչ, մարդասպան պիտակներով, որն էլ հող կարող էր նախապատրաստել իշխանության համար, հարցը «գյուլլելով” լուծելու համար։Էն իշխանության, որ միշտ ցանկություն ա ունեցել, ունի, և հետագայում էլ կունենա, եթե մնա իշխանության ,հարցերը լուծի բռնի, գողական մեթոդներով։Իհարկե, երաշխիք չկա, որ զինված հեղափոխությունից հետո եկողները կստեղծեն մեր երազած Հայաստանը։Բայց երաշխիք չունենալը պատճառ չի կարա հանդիսանա,որ ես, հույսս կտրեմ,ջարդեմ իմ մեջ նորմալ երկիր ունենալու պայքարի մոլուցքը ,ապրեմ ստրուկի հոգեբանությամբ, մտածեմ, որ մեկա սրանք էլ են նույնը լինելու։Այո, ընդունում եմ, որ օրենք ա խաղտվել։Այո,ես կանգնում եմ նրանց կողքին,բայց դա չի նշանակում , որ ես կողմ եմ բռնությանն ու օրենք խաղտելուն ու գյուլլելով հարց լուծելուն։
Ի՞նչու իշխանությունը իր մեծ ռեսուսներով կկանգնի խուժանի, գողականի, մարդասպանի,աջ ու ձախ օրենք խախտողների կողքին,իսկ մենք, շարքային քաղաքացիներս որոնք ստիպված են, կրկնում եմ ստիպված են․․․․ չպիտի կանգնեն մի փոքր հույս ներշնչող փայքարողի կողքին,(ցանկալի կլիներ՝ոչ զինված) ու պետք ա լսեն էն քաղաքական,հասրակական գործիչներին, մտավորականներին, որոնց բաձարձակ մեծամասնությունը իշխանության կոշիկի տակի ծամոններ են։
Էս ինչ էլ երկար ստացվեց։Որ գրեմ հա կգրեմ։Բայց թե, իմ գրելու տեղ ունենալու հնարավորությունն էլ սահմանափակ։
Նորիկ ջան, իմ նյութը սկզբից տպագրվում է թերթում, որի տեղը սահմանափակ է: Իսկ համացանցում կարող ենք գրել որքան ուզում ենք
Զգացվում է, որ հեղինակն իր իսկ սահմանած սկզբունքների փակուղում է հայտնվել և մի քանի ճիշտ մտքերից հետո մտնում է
“…Где это видано, где это слыхано,
Папа решает, а Вася сдает?” տիպի փակ շրջանի մեջ:
Նախ՝ Մարկեդոնովի իմաստակության մասին:
Ենթատեքստը հետևյալն է. ՛՛Ասենք՝ մենք հեղափոխություն արինք և էս կոռումպացվածներից ազատվեցինք, բա որ եվրոպամետները գան ու Կովկասը, Ուկրաինան, Ղազախստան-մազախստանն էլ ձեռքներիցս բաց թողնե՞նք…՛՛
Սրանց մեծապետականությունը իրենց ողնուղեղում ա նստած ու միայն ցավային թերապիայով կբուժվի:
Հիմա դառնանք մեր ցավերին.
Հարգելի հեղինակ, այսօր պնդում եք, թե՝ ՛՛…այդ ամենը պետք է փոխել:՛՛, մինչդեռ մի քանի օր առաջ համոզմունք էիք հայտնում, թե 2017-ի ընտրություններին անիմաստ է պատրաստվել, քանի որ ուշ է, պետք է մտածել 2022-ի մասին: Այսինքն՝ ՛՛…այդ ամենը պետք է փոխել՛՛ 2022-ից հետո ընկած ժամանակահատվածո՞ւմ…
Մի պահ ենթադրենք, թե ՛՛Սասնա ծռերը՛՛ առաջնորդվում են ձեր՝ ՛՛Բռնություն, թեկուզ բռնության դեմ՝ քըխ՛՛ սկզբունքով և չէին կատարում իրենց խելահեղ հերոսական քայլը այնպես, ինչպես փոքրիկ ոզնին է ցատկով բռնում հսկա օձի պոչը…
Չէր կարո՞ղ ձեր պաշտպանյալ Սերժ Սարգսյանը մի պահ սթափվել ու հրաժարական տալ, քանի որ երկու անգամ էլ հանցավոր ճանապարհով է իշխանության եկել և այս ութ տարիների ընթացքում հասցրել է ապականել գրեթե ամեն ինչ. տնտեսություն, բանակ, արտաքին քաղաքականություն, ժողովրդավարություն, ժողովրդագրություն, սահմանադրություն, իրավական դաշտ և այլն:
Իսկ մենք պետք է համբերությամբ և մեր ինստիտուցիոնալ էությամբ սպասենք մինչև 2022 թիվը՞…
Սպասենք, որ ի՞նչ անենք…
Ժամանակին մի հունգարական ֆիլմ էին ցուցադրում, որտեղ սպայի համազգեստի պատիվը ՛՛գետնովը չտալու՛՛ համար թե ՛ հրամանատարությունը, և թե՛ ռազմական դատարանը աչք են փակում, իսկ հանցագործ սպան միամիտ զինվորին համոզում է մեղքն իր վրա վերցնել, ու խոստանում, որ ինքը գլխատումից առաջ թաշկինակը շարժելու է, և միամիտ զինվորին փախցնելու են՝ տանեն իր հարսնացուի մոտ:
Թե ինչպես է ավարտվում ֆիլմը, կարծում եմ, չափից ավելի պարզ է, ու չեմ հասկանում, էս ե՞ք ուզում:
Այնուամենայնիվ միտքս հստակեցնեմ. վատ կլինի՞, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա…
Մարգար ջան, թէ որ արտօնութիւն կու տաս, խնդրեմ,
պատասխանեմ գրութեանդ վերջաւորութեան ներկայացուած հարցումիդ՝
.այո, վատ կը լինի,
ընդհանրապէս
. իսկ վատագոյնը կը լինի, աղետալի կը լինի,
եթէ այդ – երեւակայական – հրաժարականը տեղի ունենայ այժմու պայմաններում
ես ալ հիմա իմ կողմէս հարցում մը, քեզի՝
որ հրաժարի, ո՞վ է առնելու իր տեղը…
ամէն դէպքում,
ասիկա համացանցային դատարկ խօսակցութիւն է
Հայաստանի Հանրապետութեան Նախագահը պիտի չհրաժարի,
որպէս հետեւանք մի քանի չաթլախների իրոք առասպելական հիմարության
Ճիշտն ասած՝ եթե լրջորեն ու մի քիչ խիստ պատասխանեմ, ինչին արժանի է սույն գրառումը, հնարավոր է, որ առավոտցիները չտպեն, հատկապես, որ վերջին օրերին երկու անգամ ընկել եմ նրանց ՛՛գիլյոտինի՛՛ տակ, ուստի իրավիճակը լիցքաթափելու համար դիտենք Մհեր Մկրտչյանի թևավոր արտահայտություններից մեկը, որն արել է Սերժի հրաժարականի մասին ավելի քան 30 տարի առաջ.
https://www.youtube.com/watch?v=Nu_Z1wuN9CU
“որ հրաժարի, ո՞վ է առնելու իր տեղը…”
Անկախ անկէ որ հարցը սխալ կամ ոչ ճիշտ է տրուած (նախագահի տեղը առնելը միապետական երկրի մը մէջ է որ միայն կրնանք տեսնել, իսկ Հայկական Հանրապետութիւնը ժողովրդավարական պետութիւն է), առանց հիմնական նիւթին հետ կապուած մեկնաբանութիւն ընելու, կ՛ուզեմ պարզապէս ըսել որ ոեւէ մէկը անփոխարինելի չէ այս կեանքին մէջ. դժբախտաբար չկայացած ժողովուրդներու հոգեբանութեան մէջ դեռ արմատացած է այս մտածելակերպը, ատոր համար է որ անոնց մոտ զարգացումները շատ դանդաղ կ՛ընթանան, չըսելու համար երբեմն տեղքայլի մէջ կը մնան: Նաեւ՝ եթէ կը մտածենք թէ ինչ որ մէկը անփոխարինելի է, շատ վիրաւորական է միւսներուն հանդէպ:
Այս հարցով կ՛ուզեմ հետաքրքրական երկու բան պատմել.
1- Մի քանի տարի առաջ (3 կամ 4), չեմ յիշեր որ հեռուստաալիքէն էր, խմբավար Յովհաննէս Չըքիջեանի հետ հանդիպում զրոյցի ընթացքին այն հարցին թէ՝ որովհետեւ մարդ արարածը մահկանացու է, արդեօ՞ք իրեն փոխարինող կայ կամ եթէ ինքը ինչ որ մէկը գիտէ. պատասխանը եղաւ շատ կտրուկ՝ ոչ, չեմ կարծում որ կայ ու ինչ որ մէկը կարող է ինձ փոխարինել…
2- 19րդ դարու վերջաւորութեան, արդէն ծերութեան շեմին գտնուող Ջուզեպպէ Վերդին շատ անհանգստացած էր որ իտալական օպերային ստեղծագործութեան մէջ իր գործը շարունակող տաղանդաւոր երիտասարդ կոմպոզիտորի դեռ չէր հանդիպած. իսկ առաջին անգամ Պուչչինիի ստեղծագործութիւնը լսելէ ետք իր հակազդեցութիւնը եղաւ՝ հիմա կրնամ հանգիստ մեռնիլ…
Հարգարժան Արամ,իսկ ո՞ր խավին եք գերադասում հաճոյանալ։
Բոլո՛ր հեղափոխություններն ու շարժումները ինչ-որ օրենք «խախտել» են: Բայց մի՞թե դա է ամենակարևորը:
այո, սակայն բոլոր իրական (եւ ոչ երեւակայական) հեղափոխութիւնները, իրական (vs ցնորական) աշխարհին մէջ, տեղի կ’ունենան տուեալ երկրի ամբողջ տարածքում, ժողովրդային մասսայական մասնակցութեամբ, եւ ոչ թէ միայն մի հատիկ քաղաքի մի քանի փողոցների մէջ, մի քանի տասնեակ անձերի անկապ եւ անհեթեթ աղմուկով
եթէ մարդ մեռած չըլլար,
կարգին զավեշտ է կատարվածը
Ինչ որ մտքեր են գալիս գնում:
Հայ ազգ: Հայ ազգը՝ դա քսանինը հազարի քաղաքացիներին գումարած աշխարհի այլ տարածքների բոլոր հայերին, ովքեր համաշխարհային հայության քաղաքացու երդումն են ընդունում: Այսինքն՝ այլ երկրների քաղաքացիությունը նույնպես կարեւոր է, բայց հայոց քաղաքացիությունից մի աստիճան ցածր է: Եթե նույն աստիճանին լինեին, նրանց միջեւ հակասություն կլիներ:
Հայ ազգային կրոն: Բոլոր կրոններն էլ կարեւոր են, բայց հայի համար հայոց կրոնը մի աստիճան բարձր է մյուս կրոնների համեմատ, դրա համար էլ հայը միաժամանակ մի քանի կրոն կարող է դավանել ու ոչ մի հակասություն չի լինի:
Հայ ազգային պետություն: Նմանապես քաղաքացիությանը եւ ոչ մի հակասություն:
Հայ դատ: Մեկ ազգ, մեկ կրոն, մեկ պետություն: Ազգային կրոն, ազգային պետություն, կրոնական պետություն: 🙂
Հայ դատով՝ հայի համար ամենաբարձր դատով դատեինք բոլոր հակասող կողմերին: Հայ դատի համար բոլոր հայերը հավասար են՝ անկախ պաշտոններից ու արժանիքներից:
,
Պետք է պարզապես ստեղծել այնպիսի պետական համակարգ, որ անիմաստ լինի փոփոխություն պահանջելը: Ինչու են մարդիկ ձգտում իշխանության, որ ծառայե՞ն: Ոչ: Որ ձրի ապրեն վայելքների մեջ: Այ հենց որ հասնենք նրան, որ վերացնենք պետական պաշտոնյայի ձրիակերությունը, որ չինովնիկ լինելը դարձենք ծառայություն, այլ ոչ թե ճոխություններից ձրիակերի պես օգտվելու ու փող դիզելու միջոց, կտեսնենք, որ ոչ միայն մեր բազուուուում հարցեր լուծվեցին, այլեւ ոչ մեկի մտքով չի անցնի այսպես կոչված «իշխանափոխություն» անել, որովհետեւ իշխանություն լինելու կայֆը էլ չի լինի: Բա…