Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տեսավ Ռուբեն Բաբայանը մեկ օր անց

Հուլիս 22,2016 08:35

(Փակուղի մտած խնդրի լուծման տարբերակ)

Հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» ջոկատի կողմից «պատանդ» վերցված ծառայողների դիմաց Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու և ՀՀ իշխանությունների հրաժարականը ստանալու դիմաց «պատանդներին» ազատ արձակելու կապակցությամբ 21 հուլիսի Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, Ռուբեն Բաբայանը ասել է՝ «պատրաստ եմ ստորագրել ցանկացած նամակի տակ, որը կկանխի արյունահեղությունը՝ անկախ այն բանից, թե նա ում ուղղված կլինի»:

«Սասնա ծռեր» ջոկատի անդամներին զենքը վայր դնել ու իշխանություններին հանձնվելու 28 մտավորականների հորդորը ընդամենը ընտրության առաջարկ է արյունահեղության ու բանտային կտտանքների միջև: Պ-ն Բաբայանը ՀՀ կառավարության ու «Սասնա ծռեր» ջոկատի միմյանց բացառող պահանջները փակուղուց դուրս բերելու նպատակով, 28 ստորագրյալներից զատ, առաջարկում է խնդրի լուծման իր անհատական տարբերակը՝ ջոկատը ուղարկել Արցախ:

Պատերազմող երկրում օրինախախտ զինվորականներին ուղարկում են ռազմաճակատի առաջնագիծ: Դա բոլոր ժամանակներում ընդունված ձև է եղել և առ այսօր կիրառվում է բոլոր երկրներում:

Առավել, քան վերջին քսան տարում շնչահեղձ լինող մեր Արցախը հերոսների կարիքը ունի: Նման տարբերակն ընտրելու պարագայում Արցախի բանակի ամբողջ հրամկազմը կթափվի Երևան ու ձեռքերի վրա նրանց կտանի:

ՀՀ ոստիկանության հրամկազմը կազատվի տխմար հրամաններ արձակելու հարկադրանքից՝ ՀՀ ապաշնորհ կառավարության ձախողված ծրագրերը ծեծ ու ջարդի միջոցով ժողովրդի վզին փաթաթելուց:

ՀՀ-ից երես թեքած սփյուռքը կողջունի փակուղուց դուրս տանող հերթական յուրաքանչյուր քայլ: Ժիրայր Սեֆիլյանին սատարում է համայն հայությունը:

Իսկ Մոսկվա՞ն. Մոսկվան ցնորվում է անհասանելիին հասնելու տռփանքից, նրա գործակալական ցանցը դիմում է ցանկացած քայլի տեսնելու համար Ժիրայր Սեֆիլյանի արյան գույնը:

Արդյոք ամենուր մահ սփռող ռուսական կայսրությունը կհանդգնի՞ կրունկի տակ պահվող ՀՀ կառավարության ձեռքով վերացնել հերոսին: Հարկավոր է առանց ֆիզիկական ուժ դիմելու, սեպի նման խրվել Կրեմլի ու Բաղրամյան 26-ի արանքը՝ մեր խռովարար հրեշտակին հավերժության այգաբացը դիմավորելուց զերծ պահելու համար:

ՀՀ կառավարության կողմից նման տարբերակն ընդունելու դեպքում կհերքվի ապրիլյան քառօրյա պատերազմի եռակողմ (ՌԴ – ՀՀ – Ադրբեջան) փոխհամաձայնեցված լինելու կասկածը, իսկ չընդունելու պարագայում կհաստատվի ՀՀ կառավարության դավաճանության փաստը:

 Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031