ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր կարծիք արտահայտեց:
«Հուլիսի 17-ից մենք տեսանք քաղաքացիական ակտիվության ոչ շատ մեծ, բայց որոշակի աճ: Իմ խորին համոզմամբ, դա տեղի էր ունենում այն բանի շնորհիվ, որ մենք ասում էինք, ասվում էր, հիմնական ուղերձն այն էր, որ քաղաքացիները պետք է դիրքորոշում արտահայտեն, եւ դա շատ թե քիչ գործուն միակ մեխանիզմն է, որը կարող է կանխել՝ կարող է, բայց դեռ հստակ չի, որ կկանխի հետագա արյունահեղությունը: Եվ այդ ուղերձը քաղաքացիների մոտ, կարծես, սկսում էր կամաց-կամաց ընկալվել: Երեկ այդ պրոցեսի ողնաշարը ջարդվեց: Հավաքի ժամանակ, որի հետ ես առնչություն ունեմ, ինչ-որ մեկը 40 րոպե անընդմեջ տեսախցիկների առաջ, ուղիղ եթերում սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքները տա՞: Եթե չլիներ Պավել Մանուկյանի զանգը, ուղիղ եմ ասում՝ ղալաթ կաներ որեւէ մեկը հայհոյանք տար: Բայց ըստ էության, այդ զանգից հետո ինձ շատ քաղաքավարի ասվեց, որ ես չպետք է այդտեղ մարդկանց հրահանգներ տամ: Տվյալ իրավիճակի ստեղծման առիթը իրենք են, եւ չեմ կարծում, թե այս իրավիճակում ես Պավել Մանուկյանի կամ «Սասնա Ծռերի» հետ պետք է բանի մեջ մտնեմ, ասեմ՝ չէ՜, ես պտի… Ուրեմն ես կոչ եմ անում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ առաջին օրվանից վերլուծության ենթարկել իմ գործողությունները: Եթե ես խանգարում եմ իրենց Հայաստանում իշխանափոխություն անել, խնդրեմ, թող անեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ