Երեկ երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ ցուցարարների եւ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքին, թե ինքը բանակցել է տարբեր կողմերի հետ, Նիկոլ Փաշինյանը հակադարձել է. «Իշխանության ներկայացուցիչների հետ իմ բոլոր խոսակցություններին դուք բոլորդ տեղյակ եք: Այսինքն այս ընթացքում չկա մի իշխանավոր, որին զանգած լինեմ եւ չգամ Խորենացու փողոցում չասեմ: Թե ի՞նչ նկատի ունի Պավլիկ Մանուկյանը: Ես որեւէ մեկի հետ չեմ բանակցել՝ բացի սննդի եւ ձերբակալվածների հարցով: Իսկ իրենք բանակցում են ինչ որ մեկի հետ եւ մենք չգիտենք՝ ով ում հետ է բանակցում եւ ինչ բովանդակություն ունի այդ բանակցությունը»:
Աշոտ Հակոբյան