Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգին հայ պապիկներ» նախաձեռնության անդամ. «Թոշակիս կեսը կտամ, եթե որեւէ ոստիկան հրաժարվի ծառայությունից»

Հուլիս 22,2016 00:28

Քիչ առաջ Խորենացի փողոցում ելույթ  ունեցավ  դեռեւս անցյալ տարվանից ստեղծված «Կարգին հայ պապիկներ» նախաձեռնության անդամ ներկայացած մի տարեց քաղաքացի, որը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, կոչ արեց բոլոր թաշակառուներին միանալ իրեն եւ թոշակի կեսը հատկացնել այն երիտասարդ ոստիկաններին, որոնք կհրաժարվեն ոստիկանությունում ծառայելուց. « Իմ թոշակի 55000-ը կբաժանեմ երկու մասի, կկարողանամ հալալ կիսել, մաթեմատիկոս եմ: 90%-ը ընտանիք պահելու համար է գնացել այդ գործին»:

Ցուցարարներից Անի Նավասարդյանն ասաց, որ 20 հոգու առեւանգել են Սարի թաղից ու իրենցից լուր չունեն: Ազատություն ռ/կ-ից փոխանցեցին  ՀՀ ոստիկանությունից ստացված հերքումը այդ տեղեկատվության  վերաբերյալ, սակայն, երիտասարդ ցուցարարը շարունակեց պնդել, որ չի հավատում: Նա կոչ արեց չհեռանալ տարածքից եւ միասին քննարկել առաջիկա գործողությունները: Ցուցարարների մեջ ակնհայտ սադրիչներ կային: Մի ցուցարար էլ դիմելով երիտասարդ ոստիկաններին ասում էր. «50 զոհաբերություն էս յան, 50  էն յան, ի՞նչ նշանակություն ունի, մեկա իրանք իրանց վիլլաներում գուլյատ են ըլնում»:

Կրկին Խորենացի փողոցում է տեր Շմավոնը: Փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը եւս տարածքում են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Գոհար ջան, դու շատ լավն ես, բայց հիմա ինչ, քո բոլոր գրածների տակ էս ողբալար ամոթալի աղաչանքն ա՞ լինելու: Էն նյութիդ տակ մեկնաբանություն գրեցի, հիմա ստիպված եմ կրկնել, որ ապրելու իրավունքը նվաճում են, ոչ թե մուրում, որ ոչխարները, որոնք մայում, լացում, խռխռում են մորթվելիս, որքան էլ որ լավ հիմնավորումներ բերեն, միեւնույն է ուտվելու են: Ոչխարների ամենագայլասիրական կարգախոսներն ու ապրելակերպն անգամ չի փոխի գայլերի մտադրությունը: Ով որ որոշելու է քո ապրել- չապրելու հարցը, ուրեմն նա էլ որոշելու է քո ապրելու կերպը, պայմանները: Այդ պարագայում եւ մտածելոկերպով դու ոչ մեկ ես: Ու էս ուղեղով ուզում ենք որ բան փոխվի՞: Է-հէէէէէէէէէէէէէէէէ

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի Տիգրան, դուք ազատ եք մեկնաբանություններ գրելու մեջ, եթե իհարկե դրանք լատինատառ չեն եւ հայհոյանք չեն պարունակում 🙂
    Նաեւ շնորհակալություն հաճոյախոսության համար
    Հարգանքներս

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031