Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհանոցում պատրաստվող կերակրի հոտն անցկացնելու համար կարելի է գազօջախի վրա մի քիչ աղ լցնել

Հուլիս 22,2016 13:00

Բնակարանի տհաճ հոտերի դեմ տարատեսակ դեզոդորանտներ կան, որոնց օգնությամբ չեզոքացնում ենք հոտը: Տարիների ընթացքում ժողովուրդը առանձնացրել է այն փորձված միջոցները, որոնք արագ ազատում են նմանատիպ խնդիրներից:
Որպեսզի բնակարանից հաճելի հոտ գա, բավական է սառը էլեկտրական լամպի վրա մի քանի կաթիլ օծանելիք կաթեցնել եւ հոսանքը միացնել։

Ծխախոտի հոտը բնակարանից կարելի է վերացնել, եթե խավոտ թաց սրբիչ կախվի կամ թաց սպունգ դրվի։ Եթե բնակարանից ներկի հոտ է գալիս, ապա վերացնելու համար պետք է ամանով աղ դնել եւ հոտը իսկույն կանցնի, կամ սենյակում 3 օր 1 դույլ ջուր դնել։ Կահույքի պահարաններից խոնավության կամ բորբոսի հոտ չի գա, եթե շաքարի կտորներ դնե՛ք։

Խոհանոցում տարածված հոտը կարելի է վերացնել, եթե տաք վառարանի վրա դնեք նարնջի կեղեւ կամ մի քիչ դարչին։ Խոհանոցում պատրաստվող կերակրի հոտն անցկացնելու համար կարելի է գազօջախի վրա քիչ աղ լցնել։ Եթե խոհանոցի պահարաններից տհաճ հոտ է գալիս, ապա մաքրեք մանգանակալիումակամ լուծույթով կամ այնտեղ դրեք մի կտոր փայտածուխ եւ 2-3 օրից հոտը կանցնի։

Տհաճ հոտ ունեցող հացամանը պետք է լվանալ տաք օճառաջրով, այնուհետեւ շփել քացախաջրի մեջ թաթախված լաթի կտորով։

Տհաճ հոտ ունեցող պլաստմասսե ամանները շփել կերակրի սոդայի տաք լուծույթով։
Տհաճ հոտ ունեցող մետաղյա տուփերն ու ամանները շփել տաք ջրի եւ քացախի խառնուրդով:

Ամաններից եւ ձեռքերից ձկան տհաճ հոտը կվերանա, եթե մաքրեք քացախի լուծույթով (2 լիտր ջրին՝ 1 ճաշի գդալ քացախ)։

Ամանից ձկան հոտը կանցնի, եթե այն լվացվի թեթեւակիորեն տաքացրած աղով եւ սառը ջրով։

Դանակից սոխի հոտը կանցնի, եթե դրանով մի քանի կտոր գազար կտրվի։
Եթե թեյամանը կամ սրճեփը որոշ ժամանակ չի օգտագործվել, մեջը պետք է դրվի մի կտոր շաքար, որպեսզի հոտ չգա։

Եթե հախճապակյա թեյնիկում գույնը երկար է մնացել եւ թեյնիկին տհաճ հոտ է կպել, պետք է թեյնիկը լվանաք, չորացնեք եւ հատակին դնեք մի կտոր շաքար։
Լվացած թերմոսը միանգամից պետք չէ փակել, որպեսզի բորբոսի հոտ չգա։
Թերմոսի տհաճ հոտը կվերանա, եթե ժամանակ առ ժամանակ ողողվի քացախաջրով։
Եթե երկար ժամանակ չեք օգտվել սառնարանից, ապա նախքան օգտագործելը նրա մեջ դրեք այրված շաքար եւ տհաճ հոտը կվերանա։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031