Հաճախ կարելի է լսել, որ մարդկանց մոտ հաճախակի կրկնվող ցավեր է նկատվում գոտկային հատվածում: Մեծահասակ մարդկանց մոտավորապես 70%-ն ունենում է գոտկա-սրբանային ցավեր եւ միայն 14%-ն է ունենում իրական գոտկա-սրբանային ցավեր, որոնց տեւողությունը գերազանցում է երկու շաբաթը: Գոտկա-սրբանային շրջանի ցավերը կարող են ծագել ողնաշարի մի շարք կառույցներից, ընդգրկելով միջողնային կապանները, ֆիբրոզ օղի դրսային հատվածի մանրաթելերը, ֆասետային հոդերը եւ այլ հատվածներ, որոնք առաջանում են մկանաջլային եւ ողնաշարի մի շարք վնասվածքներից: Այն մարդիկ, որոնք դեղորայքային բուժում չեն ստանում, կարող են բնական միջոցներով ազատվել տանջող ցավից:
490 գրամ ընկուզենու արմատի կեղեւի վրա ավելացնել 0,5 լիտր ջուր եւ լավ եռացնել։ Ամեն անգամ ուտելուց հետո 50-ական գրամ խմեք՝ գոտկային ցավերի ժամանակ։
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է նաեւ հետեւյալը՝ թարմ սամիթն աղալ, քամել եւ մզվածքից օրը 3 անգամ 50-ական գրամ խմել:
Որովայնի սաստիկ ցավերի ժամանակ պետք Է օգտագործեք հետեւյալ դեղատոմսը։ Տուղտի տերեւներն աղալ, քամել, 150 գրամ մզվածքին ավելացնել 75 գրամ գինու քացախ եւ օրը 4 անգամ 40-ական գրամ խմել ուտելուց հետո։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
21.07.2016