«Ես չեմ պատկերացնում այն մարդուն, ով կարող է իմ դեմ կանգնել ու ինձ սպառնալ: Ինձ սպառնալն ընդհանրապես շատ դժվար է: Ինձ ասացին՝ Նարեկ Մալյանը, որ ոստիկանության պետի նախկին խորհրդականն է, թե ներկայի, այսօր գրել է, թե ինձ սպանելու ծրագիր կա: Ես չգիտեմ, թե նա հիմա որտեղ է աշխատում, բայց անկախ դրանից, դա հրապարակային հայտարարություն է: Ես էլ պետական բարձրաստիճան պաշտոնյա եմ հանդիսանում: Իմ անվտանգությունն ապահովելու համար գոյություն ունի ԱԱԾ: Թող ԱԱԾ-ն այդ մարդուն հրավիրի, հարցաքննի, տեսնի ինչ տեղեկություն է: Թող զբաղվի», – հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ