Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ինքը Խորենացու փողոցում գտնվելով գործընթացները ղեկավարելու, կոորդինացնելու նպատակ ունի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության գրասենյակ հրավիրված լրատվամիջոցներին ասաց, թե ինքն այդպիսի հավակնություններ չունի:
«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ուրեմն սրանից հետո ես Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում եւ այն ժամանակ, երբ կամ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն եւ ես էլ տեսնեմ, որ էնտեղ կա անելիք իմ հռչակած, մեր հռչակած ծրագրերի շրջանակներում: Հակառակ դեպքում, երեկվա իրադարձություններից եւ դրան հաջորդող մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», – հայտարարել է ԱԺ պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոչ թե Նիկոլը չի տեսնում, այլ ժողովուրդն իրեն էնտեղ չի ուզում տեսնել: