Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաների հետ ինչ-որ վատ բան պատահի՝ ինձ չմեղադրեն». Արաբոյի Մանվելը «Սասնա Ծռերի» հետ կապի մեջ չի մտնում. (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 23:13

«Մենք շատ լավ գիտենք իշխանությունների հարգանքը ինչպիսին է հասարակության մեջ: Սա էլ բավական է՝ որոշ իշխանավորներին դաս լինելու»,- այսօր Խորենացի փողոցում մեզ հետ զրույցում «Սասնա Ծռեր» զինված խմբի շուրջ իրադարձությունների հետ կապված ասաց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը

Նա առաջարկում է մտավորականներից, ազատամարտիկներից, հասարակական շարքերից ստեղծել 9-10 հոգանոց մի խումբ եւ նստել որոշել ելքը ստեղծված իրավիճակում. «Իշխանությունները պետք է հասկանան, որ արդեն բանը բանից անցել է, ժողովուրդը վերքով է մոտենում ամեն մի օրենքի անգամ: Իշխանությունները պետք է զիջեն բավականին, որովհետեւ այս դեպքերի համար ամենամեծ մեղքը իշխանությանն է: Այդ տղաներին ժողովուրդը հանցագործ չի համարում»:

Մեր դիտարկմանը՝ Սասնա ծռեր խմբի պահանջն է Սերժ Սարգսյանի հրաժարական,Սեֆիլյանի ազատ արձակում, որն իշխանությունները մերժել են՝ նա ասաց, որ տարբերակներ շատ կան, թող ցրեն կառավարությունը, ԱԺ-ն. «Այդ մարդիկ Սերժ Սարգսյանի անձնական թշնամիները չեն, այդ տղաները այս իրավիճակի թշնամիներն են, ամենաթողության թշնամիները: Մարդիկ հոգնել են: Երբ առավոտյան մայրը վեր է կենում, սառնարանը բացում է, տեսնում է երեխային կերակրելու բան չունի, դուք պատկերացնո՞ւմ եք նրա ներսում ինչ է կատարում»:

Մեր դիտարկմանը՝ պիտի զենքը վերցնի ու գնա պատա՞նդ պահի՝ նա արձագանքեց. «Զենքը չվերցնի, կամ ոչխարի պես մորթվի, կամ քացի-քացի անի, երկուսից մեկը: Հիմա մարդիկ կան, ուզում են ստրուկի պես ապրել ու մեռնել սոված, այդ տղաները ուրիշ ճանապարհով են գնում»:

Մեր հարցին՝ աշխատո՞ղ տարբերակ է՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց՝ այո. «Պետք է գոնե կառավարությունը ցրեն, ԱԺ-ն, որ ժողովուրդը մի քիչ իրեն լավ զգա»:

Մանվել Եղիազարյանը վստահ է՝ եթե նույնիսկ այս դեպքերն էլ չեզոքացվեն, մեկ այլ դրվագ է լինելու. «Սա շարունակական է, մարդիկ հոգնել են: Եթե մի մարդ, անգամ ամենաթույլ մարդը ուզենա իր կյանքի գնով վրեժխնդիր լինել, նա ամենաուժեղին էլ կհաղթի»:

Մեր հարցին՝ Դուք կապի մե՞ջ եք «Սասնա Ծռեր» խմբի ձեր ազատամարտիկ ընկերների հետ՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց, որ կարող է կապի մեջ լինել, բայց չի լինում, որ չասեն՝  իրենց ջրաղացին ջուր է լցնում եւ թեժացնում իրավիճակը. «Տղաների հետ Աստված մի արասցե ինչ-որ վատ բան պատահի՝ ինձ չմեղադրեն, դրա համար ես ձեռնպահ եմ մնում կապի մեջ լինելուց, բոլոր կապերը հսկողության տակ են: Ես էլ նոր մարդ չեմ հայաստանյան իրականության մեջ, շատ լավ գիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vahan says:

    ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՎԱՌՏ ՈՒՆԵՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼ ՊԱՌՏԻԶԱՆԱԿԱՆ ԴՐԱ ԴԵՄ ՀԱՍՏԱՏ ԱՆԶՈՐԵ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱ ԲՌՆԱՊԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  2. Armine G says:

    Արդեն Ժամանակն է ՈՉ ՑԱՆԿԱԼԻ ԱՎԱՐՏԸ կանխելու։

    Հայեր, ոտքի։!!!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031