«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին քիչ առաջ ասաց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռերի» ներկայացուցիչների սննդի վերջապես հարցը լուծվել է, բայց անուններ չնշեց: Նա ասաց, որ դա իրեն փոխանցել է վստահելի աղբյուրը: Սանասարյանի տեղեկացմամբ, հուլիսի 22-ից պարբերաբար սնունդ կմատակարարվի նրանց:
Նա կարդաց նաեւ Պավել Մանուկյանի հարցազրույցը, որտեղ վերջինս վստահեցնում է, որ որոշակի սնունդ է բերվել իրենց համար: Ցուցարարները վերապահումներով էին վերաբերվում լսած լուրին:
«Սաղ երկրում բառդակ է, մենք չենք հավատում ոչ մեկի»,-ասաց ցուցարարներից մեկը:
Անի Նավասարդյանն էլ հայտարարեց. «Քիչ առաջ ԱՄՆ-ից մեզ հետ կապվեցին եւ ասացին, որ գումար կուղարկեն, որպեսզի մենք “Движок-ի ձեռքբերման հարց լուծենք»: Նա նաեւ հայտարարեց, որ 23:30 պատասխան են սպասելու իրավապահներից, թե ինչ է լինելու բերման ենթարկվածների ճակատագիրը. «Մեզ կես ժամից պատասխան պիտի տան, թե երբ են տղերքին ազատություն շնորհելու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ