«Խնդիր ունենք ռուսի հետ: Ահաբեկիչը ռուսներն են, որ բոլոր ժողովուրդներին ռուսական շովինիզմի տակ են պահում: Իշխանությունները ծառայում են ոչ թե մեզ, այլ ռուսական հատուկ ծառայություններին»,-Խորենացի փողոցում դիմելով ցուցարարներին` ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Նրա բնորոշմամբ` հեղինակությունը ժողովուրդն է. «Ճիշտ է, շատ չենք հավաքվել, շատությունը նախիրի տպավորություն կթողներ, բայց բոլորս էլ գիտենք, որ ժողովրդի երեւի 80 տոկոսը մեզ հետ է եւ մեզ պես է մտածում, մենք տուժված ժողովուրդ ենք: Հերիք է ժողովրդի արյունը ծծեն»:
Վերջում Հախվերդյանը հավելեց. «Ես ձեզանից մեկն եմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ