Լրահոս
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Ես այդ նամակի տակ չէի ստորագրի»

Հուլիս 21,2016 22:55

Խորենացի փողոցում 22:30-ի սահմաններում կրքերը համեմատաբար խաղաղ են, պարզապես ցուցարարներն ուզում են «Սասնա ծռերի» ՊՊԾ գնդի ներսում գտնվող անդամների սննդի հարց լուծել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում ոստիկանության հետ շփումը, ցուցարարներին պատասխանում են, որ իրենց ղեկավարությունը տեղյակ է խնդրից:

Խորենացի փողոցում է նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը: Նա բորբոքված դիմեց ոստիկաններին. «Եթե մարդը զենք է վերցրել, միթե դրա համար պետք է պատժել, ստորացնել ու հաց չտալ»: Նա անդրադարձավ մտավորականների՝ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակին:

Ասաց, որ իրեն չի առաջարկվել նամակի տակ ստորագրել ու ինքն էլ չէր ստորագրի: Նրա խոսքով, իրավիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. «Երբ ընտանիքում ինչ-որ բան է լինում, դրա համար հայրն է պատասխան տալիս»: Նա դիմեց ՀՀ նախագահին` արյունահեղությունը կանխելու կոչով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էս ինչ ողբ ա գրած. մի սպանեք մեզ: Ապրելու իրավունքը նվաճում են, ոչ թե մուրում: Էդ աղաչանքով նույն դիմողները ո՞նց են վերաբերվում էն ոչխարներին, որոնք մայում, լացում, խռխռում են մորթվելիս: Հրաժարվում ե՞ն նրանք այդ ոչխարներին ուտելու իրենց մտադրությունից: Բա գուցե այդ ոչխարները լավ հիմնավորումներ ունեն: Իսկ ինչո՞ւ են կարծում, որ ումից որ աղերսում ես, որ թողնի ապրես, նա լսելու է քեզ: Եթե նա՛ պիտի որոշի քո ապրել- չապրելու հարցը, ուրեմն նա էլ կորոշի քո ապրելու կերպը, պայմանները: Դու ոչ մեկ ես: Ու էս ուղեղով ուզում ենք որ բան փոխվի՞: Է-հէէէէէէէէէէէէէէէէ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031