Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խեղճ Նիկոլ Փաշինյանը չգիտեր՝ որ մեկին հանդարտեցներ». Գուսան Հայկազուն

Հուլիս 21,2016 22:50

«Այս օրերին Խորենացու փողոցում եմ եղել, տեսել եմ՝ ինչ է կատարվում: Երեկ ահավոր վիճակ էր: Խեղճ Նիկոլ Փաշինյանը չգիտեր՝ որ մեկին հանդարտեցներ: Մենք պիտի բռնության դեմն առնենք: Ո՞ւր են պատկան մարմինները: Պատգամավորները խորհրդարանում կռիվ են անում միկրոֆոնի համար, թող գան ժողովրդին հանդարտեցնեն: Ես ցավ եմ ապրում կորստի ու վիրավորների համար: Սա մեր երկրի խայտառակությունն է»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը՝ խոսելով Խորենացու փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Նրա համոզմամբ՝ նախևառաջ պետք է այս ամենը ծնող պատճառները վերացնել, որոնք և՛ սոցիալական են, և՛ իրավական:

«Մեր ժողովուրդը 25 տարի ամեն ինչ տեսել ու դիմացել է, էլի կդիմանա: Բայց մի բան կա, որն անընդունելի է՝ Արցախում հողերի հանձնման հետ կապված խոսակցությունները: Թող բառապաշարից հանեն այդ արտահայտությունը: Դա ժողովուրդը չի ների ոչ մեկին, ազգը թույլ չի տա: Երեկ տղաներին էի նայում. արծիվներ ու առյուծներ ունենք, որոնք տանկերի դեմ դուրս կգան: Ինչո՞ւ ենք փչացնում նրանց. ափսոս են: Ինչո՞ւ ենք ոգին կոտրում: Թող ոգի տան, առաջ տանեն այս տղաներին»,- ասաց Հայկազունը:

«Ես չեմ ընդունում բռնությունը, չեմ ընդունում իրար նկատմամբ ուժի գործադրումը,- ընդգծեց երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո).- կա երկխոսության հնարավորություն, որին պետք է հասնենք, ոչ թե զենքով, քար նետելով ու արյուն թափելով, այլ խաղաղ ճանապարհով: Հայի արյուն թափելն ինձ համար անընդունելի է: Պետք է բացառենք բռնությունը, քաղաքական երկխոսության միջոցով դուրս գանք այս ամենի միջից: Ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Բռնությունը, բերման ենթարկելն ավելի շատ է բորբոքում ժողովրդին: Ոստիկանության միջոցով չէ, որ պետք է հարցը լուծվի: Ինչո՞ւ այսօր չունենք այն, ինչ կար Բաղրամյանի կամ «Ժառանգության» ցույցերի ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնյաներ էին գալիս, հանդիպում, հարցի լուծում գտնում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031