Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Երբ ես եկել եմ, ըստ էության ոստիկանությունն իր տեղում էր՝ ցուցարարները իրենց տեղում չէին»

Հուլիս 21,2016 22:44

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ հրավիրված լրատվամիջոցների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման օրվանից իր կատարած գործողությունները 100 տոկոսով համապատասխանել են իրենց կուսակցության որդեգրած քաղաքականությանն ու ռազմավարությանը:

«Հենց հուլիսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդունել է հայտարարություն, որի կետերից մեկում շատ հստակ ձեւակերպված է, որ կուսակցությունը վերահաստատում է իր հավատարմությունը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին եւ կարծում է, որ Հայաստանում ստեղծված վստահության ճգնաժամը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Ինչի՞ եմ այս շեշտադրումն անում: Որովհետեւ ինձ ասացին, որ երեկվա իմ ջանքերից հետո, որ իմ բացակայությամբ սկսված բախման հետագա զարգացումը կանխելու, արտահայտություններ, նույնիսկ մեղադրանքներ են հնչեցվում իմ հասցեին…Մարդիկ կան, որ ասում են՝ վայ, էդ ինչ դավաճանություն է, որ գնան էնտեղ եւ ինչ անեն: Նախ, երբ որ ես եկել եմ, ըստ էության՝ ոստիկաններն իրենց տեղում էին, ցուցարարները իրենց տեղում չէին:

Էնպես չի եղել, որ ես եկել եմ, ցուցարարները ճեղքել էին ոստիկանության պատը եւ ես գնացել՝ նրանց հետ եմ քաշել: Ընդհակառակը:

Եվ երկրորդ, այսօր իմացա, որ Գարեգին Չուգասզյանը, որ «Հիմնադիր խորհրդարանի ղեկավար կազմի անդամ է, գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ ասելով, որ ոստիկանության հետ բախումներից պետք է խուսափել, մեր նպատակները բռնությունները չեն, մենք չենք տանում մարդկանց բռնության: Եթե ուրեմն այդ թեզի մեջ պրոբլեմ կա, ուրեմն նրանք, ովքեր ուզում են դրա հետ կապված հարցերն ինձ հասցեագրել, առաջարկում եմ նախ Գարեգին Չուգասզյանին հասցեագրել այդ հարցերը: Այսքանը որպես նախաբան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031