«Ալյանս» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Խորենացու փողոցում տեղի ունեցող զանգվածային, արդարացի դժգոհության շահարկումը տարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների կողմից:
ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածը ողբերգություն է, որը ծնվել է երկրում առկա բազմաթիվ պրոբլեմների պատճառով, իսկ այդ պրոբլեմների ճարտարապետը իշխանությունն է, որը պարտավոր է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները ձեռնարկել խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար, այդ թվում` գնալով որոշակի զիջումների:
Սա է մեր դիրքորոշումը, և որպես քաղաքական ուժ մենք տարածում ենք այն հրապարակավ` լրատվամիջոցներով, և ոչ թե քարեր նետող, ծեծող ու ծեծվող, անարդարությունից խեղդված, հայհոյող ու պայքարի դուրս եկած քաղաքացիների հաշվին Խորենացու փողոցում տեսախցիկների առաջ PR անող գործիչների նման:
«Ալյանս»-ի բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին իսկ օրվանից մասնակցել ու մասնակցում են այդ ակցիաներին, ինչը ֆիքսել են բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն մենք գտնում ենք, և հստակ ընդգծում ենք, որ անհրաժեշտ է ոչ թե ծեծել ոստիկաններին, այլ քաղաքական ճնշում գործադրել իշխանությունների վրա:
Կարդացեք նաև
«Ալյանս»-ը պաշտոնապես սատարում է բողոքող քաղաքացիներին և ցանկացած ձևաչափով պատրաստ է նպաստել խաղաղ հանգուցալուծմանը և ժողովրդի պահանջների բավարարմանը:
Տղեք դեմը խորհրդարանական ընտրություններ են, հիշեցիք բողոքող քաղաքացիներին??? Էդ երգը լսել ենք, նոր երգ երգեք: