«Մտավախություն ունեմ, որ պետականություն կկորցնենք, իսկ դա մեր ֆիզիկական ոչնչացման մասին է խոսում: Ադրբեջանը ունեցել է վաղեմի երազանք` անպայման Թուրքիայի հետ միավորված լինել, իսկ այդ միավորումը տեղի է ունենալու Հայաստանի` հայկական հողերի միջոցով: Դրա համար բոլորս պետք է պահանջենք իշխանություններից, որ ազատամարտիկների նշած կետերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնել է ժողովուրդը, կյանքի կոչվեն»,- Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին դիմելով` հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Անհրաժեշտ է նոր իշխանության ձեւավորում: Պետք է ժողովրդի վստահությունը վայելող Կառավարություն, որը համապետական ընտրությունների միջոցով պետք է լեգիտիմ իշխանություն ձեւավորի»,-ասաց նա:
Մարտիրոսյանը նկատեց, որ «Սասնա ծռեր»-ի պահանջները նոր չեն, դրանք տարիներ շարունակ փորձել են երթերով, հանրահավաքներով, իշխանության հետ բանակցելով եւ ընտրությունների միջոցով իրականացնել. «Ոչ միայն ընտրական օրենսգիրքն է կեղծվել, այլեւ ցանկացած տարրական հարց` բնապահպանություն, կրթություն, քաղաքաշինություն»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ