Ոստիկանական պարեկապահակային ծառայության Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող զորամասը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները, այդ թվում Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ կքննարկվեն հարցի խաղաղ հանգուցալուծումից հետո, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահ է, որ լավագույն ճանապարհը երկխոսությունն է, որ հայի արյուն չթափվի:
Շարմազանովի խոսքով, ժողովրդավար երկրում զենքով հարցերը լուծելն արդարացված չէ:
Ոստիկանության պահվածքին վերաբերող եւ այլ հարցերի Շարմազանովն այսօր չպատասխանեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ