ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել
«Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել։
Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը»։