Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտին

Հուլիս 21,2016 21:21

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Զահլեի միտրոպոլիտ Անտոնիոս Ալսորուն ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնի և բարերար Նիկոլա Աբոֆայիսայի:

Հանդիպմանը Նորին Սրբությանը փոխանցելով Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու պետ Հովհաննես Ժ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները` Զահլեի միտրոպոլիտն իր ուրախությունը հայտնեց առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած օրհնյալ երկիր այցելության առնչությամբ: Նա նաև փաստեց երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ կապերն ու պատմական աղերսները: Խոսքի ավարտին միտրոպոլիտը  խնդրեց Նորին Սրբության զորակցությունը  Ուղղափառ Եկեղեցու բարերար մի զավակի  կողմից Հայաստանում կառուցվելիք  մատրան համար: Այս առիթով Նորին Սրբությունը  մատրան կառուցման ազնիվ նախաձեռնության համար Հայրապետական իր գնահատանքը հայտնեց բարերարին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բերելով իր օրհնությունը, վերստին հայտնեց իր եբայրական սերն ու ջերմ զգացումները հանդեպ Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Պետը, ինչպես նաև երախտագետ սրտով վերհիշեց Լիբանանի և Արաբական պետությունների այն հոգածու վերաբերմունքը, որ ցուցաբերել են հայ ժողովրդի նկատմամբ` հնարավորություն ընձեռելով Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին վերակառուցելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031