ՄՕԿ-ի գործկոմը հեռուստատեսային նիստի ձեւաչափով հավաքվելու է եկող կիրակի՝ քննարկելու Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից Ռուսաստանին հեռացնել-չհեռացնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է L`Equipe-ը: Մինչ այդ, ՄՕԿ-ը կուսումնասիրի Լոզանում Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS)՝ ՌԴ թեթեւ աթլետներին Ռիոյի օլիմպիական խաղերից զրկելու վճիռը:
Վերջնական որոշում կայացնելիս ՄՕԿ-ը հաշվի կառնի ինչպես նշված, այնպես էլ WADA-ի անկախ հանձնաժողովի զեկույցը՝ կապված Սոչիի օլիմպիական խաղերում դոպինգային խարդախությունների հետազոտման արդյունքների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի