Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը կնվազեցվեն հարկման բազայից

Հուլիս 21,2016 17:53
elenergia

2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Հայաստանի Հան րապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին«  ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարի ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևա վորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվազեցնել հարկման բազայից:

Այսինքն, որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները:

Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդ ների վրա, որոնք ստացված էլեկտրաէներգիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրաէներգիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել կամ մահացել են:

Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունը նախորդ տարի ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևա վորված և դեռևս չվճարված պարտքերը հարկման բազայից նվազեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձանցից պարտքերը բռնագանձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031