Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովա. ՌԴ-ն վճռականորեն դատապարտում է ՊՊԾ գնդի զինված բռնազավթումը. «ՌԻԱ»

Հուլիս 21,2016 17:42

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ծավալվող իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Զախարովայի խոսքերով՝ Մոսկվան դատապարտում է ոստիկանական բաժանմունքի գրավումը և աջակցում է ՀՀ իշխանությունների գործողություններին. «Մենք վճռականորեն քննադատում ենք հուլիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի զինված բռնազավթումը։ Հույս ունենք, որ ՀՀ իշխանություններն ամենակարճ ժամանակում իրավիճակը կհանգուցալուծեն, պատանդներն ազատ կարձակվեն, միջադեպերի բազմակողմանի հետաքննություն կկազմակերպվի և կպատժեն մեղավորներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Մեզ վճռականորեն ՌԴ-ի կարծիքը չի հետաքրքրում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031