Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը Ադրբեջանում մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին, տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով նաև Թուրքիայում մտցված արտակարգ դրությանը՝ դեսպանն ասել է, որ դրա միջոցով հնարավոր կլինի շատ ավելի արագ մաքրել Թուրքիան ահաբեկիչներից։
Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիային ցուցաբերած աջակցության համար։