Քիչ առաջ Խորենացի փողոց եկան Ազգային անվտանգության ծառայության` ԱԱԾ-ի աշխատակիցները եւ իրենց հետ տարան «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներից Վահրամ Պետրոսյանին: Նրանք ասացին, որ Վահրամ Պետրոսյանը պետք է իրենց հետ գնա եւ որպես վկա հարցաքննվի:
Հիշեցնենք, որ Վահրամ Պետրոսյանն ԱԱԾ-ից ծանուցագիրը ստացել էր երեկ` ներկայանալու համար նշված ժամից կես ժամ առաջ: Սակայն այդպես էլ չէր ներկայացել, ուստի այսօր ԱԱԾ աշխատակիցներն անձամբ էին եկել նրա հետեւից: Վահրամ Պետրոսյանը առանց դիմադրելու գնաց ծառայության աշխատակիցների հետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
հե՞տո