Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Երեկ՝ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է և մինչ նրանք ճշտում էին դեպքի հանգամանքները, հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվում մեկ այլ տղամարդ:
Պարզվում է նաև, որ երկրորդ տեղափոխված վիրավորը Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է: Արդեն տեղում բժիշկներն իրավապահներին հայտնում են, որ վիրավորներն ի վիճակի չեն խոսելու, քանի որ նրանք գտնվում են վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ. Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Ռ. Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը:
Այնուհետև այդ պահին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, 43-ամյա Ռոբերտ Եփրեմյանը վտանգելով իր կյանքը՝ ներս է մտել հացատուն և Ռ. Ավետիսյանից պահանջել, որպեսզի վերջինս զենքը վայր դնի, սակայն Ռ. Ավետիսյանը մեկ անգամ էլ կրակոց է արձակել, ինչից հետո Ռ. Եփրեմյանը մեկ հոգու հետ իր և շատերի կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու համար Ռ. Ավետիսանին վնասազերծելու նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային ատրճանակով մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել ու տեսնելով, որ այն օգուտ չի տալիս, այնուհետև ձեռնամարտի հնարքով նրան զինաթափել է:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում