Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ի Թուրքիայի զինվորական հեղաշրջման փորձին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Ռուսաստանը զգուշացրել էր Թուրքիային՝ ռազմական հնարավոր հեղաշրջման փորձի մասին։ Պեսկովին խնդրել են մեկնաբանել այս տեղեկությունները. «Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի և չգիտեմ, թե ինչ աղբյուրների վրա է հիմնվում գործակալությունը (խոսքը «Ֆարս» գործակալության մասին է, որն էլ տարածել է նման տեղեկություն,- խմբ.)»։