Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման փորձի մանրամասներն ու ներկայացրել ներկայիս իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի ԶՈւ ներկայացրած մանրամասներից հետո այդ երկրի զինվորականությունը նշել է, որ իրենք հավատարիմ են սեփական ժողովրդին և պետությանը. «Այդ խայտառակությունն անողները կպատժվեն ամենախիստ կերպով։ Թուրքիայի ԶՈւ ամենաերիտասարդ զինվորից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ամբողջ անձնակազմը ժողովրդավարական համակարգի ենթակայությամբ է, պետության և մեր ժողովրդի հրամանի տակ, զբաղված իր պարտականություններով»։