Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանները քննարկել են «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի» 31-րդ հոդվածի կիրառման պրակտիկան

Հուլիս 21,2016 16:49

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի  նախաձեռնությամբ հանրային պաշտպանները քննարկել են  «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի» 31-րդ հոդվածի կիրառման պրակտիկան և առանձնահատկությունները:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել   ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը  և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը:

Անդրադառնալով  Միացյալ ազգերի կազմակերպության կողմից փախստականների իրավունքներին առնչվող առաջնահերթություններին՝ Քրիստոֆ Բիերվիրթը նշել է, որ իրենց գրասենյակը  մշտապես իր խոր մտահոգությունն է արտահայտել փախստականների խնդիրների վերաբերյալ՝ ջանալով ուշադրություն հրավիրել փախստականների հիմնական իրավունքների և ազատությունների ապահովմանը: Նա նշել է, որ հայ ժողովուրդը բազմիցս պատմականորեն տեղահանվել է և մեր երկրում իրապես նկատելիորեն կարևորվում է փախստականների իրավունքների պաշտպանությունը:

ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը, շարունակելով բանախոսի միտքը, հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում Փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների և փորձի ներդրման այդ թվում` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրացման գործում ՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացում  նշանակալի է Հանրային պաշտպանի գրասենյակի դերը:

Մասնակիցները քննարկել են ապօրինի սահմանահատման ապաքրեականացման միջազգային պրակտիկայում արձանագրված դրական և չհաջողված դեպքերը: Բանախոսները ներկայացրել են ապաստանի  հայցման    միջազգային և ներպետական իրավական դաշտի առկա վիճակը, զարգացման հնարավորություններն ու անհրաժեշտ ձեռնարկվելիք քայլերը:

Քննարկման ավարտին կողմերն արձանագրել են, որ առաջին համատեղ այս միջոցառումը հաջող մեկնարկ էր հետագա առավել խորը ուսումնասիրությունների և փախստականների իրավունքների պաշտպանության բնագավառում փոխգործակցության համար:

 

 

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031