Լրահոս
Օրվա լրահոսը

Յըլդըրըմ. Արտակարգ դրությունը մեր ժողովրդի առօրյա կյանքին չի վերաբերում. «Սաբահ»

Հուլիս 21,2016 16:44

2016թ. հուլիսի լույս 21-ի գիշերը Թուրքիայում հայտարարված 3 ամիս տևողությամբ արտակարգ դրության մասին խոսել է այդ երկրի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է թուրքական «Սաբահը»։

Յըլդըրըմն իր խոսքում մասնավորապես ասել է. «Արտակարգ դրությունը մեր ժողովրդի առօրյա կյանքին չի վերաբերում, այն վերաբերում է պետական մեխանիզմների արագ կարգավորմանը»։

Շարունակելով իր խոսքը՝ Յըլդըրըմը կրկին հնչեցրել է թուրքական իշխանությունների կոչը, որով հորդորում են բնակչությանը չլքել հրապարակները, որպեսզի հնարավոր չլինի ռազմական հեղաշրջման նոր փորձեր կատարել. «Դուրս եկեք հրապարակներ, հրապարակները մի լքեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031