Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլը շարունակում է հետևել Երևանում տեղի ունեցող գործողություններին

Հուլիս 21,2016 16:33

Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցող իրադարձություններն արդեն մի քանի օր շարունակ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են։

Հայաստանի մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները հատկապես լայն արձագանք են գտնում ռուսական ԶԼՄ-ներում։ Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է հուլիսի 20-ի երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև բախումների մասին։ Լրատվական գործակալությունը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ՀՀ նախագահն ու հանրապետության իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում կատարվող իրադարձություններին։

Արևմտյան լրատվամիջոցների էջերում նույնպես հայտնվել է հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումները։ Fox news-ի անդրադարձում նշվում է, որ ցուցարարներին հանդարտեցնելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ և այլ միջոցներ է կիրառել։ Բախումների հետևանքով կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Հանրահայտ Al jazeera-ն նշում է, որ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ հուլիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած բախումների ժամանակ։ Նշվում է նաև, որ ՊՊԾ գունդը գրաված անձինք շարունակում են պատանդ պահել ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Մեկ այլ լրատվամիջոց՝ «Եվրոնյուզը», արձանագրում է, որ հուլիսի 20-ին ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, որի արդյունքում բախում է եղել, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031