Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում 3 ամիս տևողությամբ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»։
Որոշումը կայացվել է կառավարության նիստի ընթացքում, որը հաջորդել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստին։ Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելը պայմանավորված է 2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձով։
Արտակարգ դրության մասին հայտարարության սկզբում Էրդողանն ասել է, որ Թուրքիայում տեղի ունեցածն առաջին անգամն էր, երբ ժողովուրդը կանխեց զինվորական հեղաշրջման փորձը։