Տավուշում այս տարի աշնանացանի ցանքերը կազմում են 7 հազար 60 հեկտար: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը հայտնեց, որ չնայած վերջին տարիներին Տավուշ է ներկրվել որոշակի թվով գյուղատնտեսական տեխնիկա, սակայն հիմնախնդիր է գյուղատնտեսական մեքենաների, հատկապես՝ հացահատիկահավաք կոմբայնների ֆիզիկական եւ բարոյական մաշվածությունը:
Ըստ փաստաթղթերի՝ Տավուշի մարզում առկա է հացահատիկահավաք 66 կոմբայն, սակայն դրանցից տեխնիկապես սարքին են 36-ը, ներկայումս մարզում ընթացող բերքահավաքին մասնակցում է 23-ը:
Գ. Փայտյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորում է, որպեսզի անսարք, շահագործման ոչ պիտանի հացահատիկահավաք կոմբայնները, որոնք գրանցված են պետական տեխնիկական հսկողության տեսչությունում, համայնքների ավագանիների համապատասխան որոշումներով, սահմանված կարգով, դուրս գրվեն:
Կարդացեք նաև
Բերքահավաքի ժամանակ հարեւան մարզերից Տավուշ են բերվում հացահատիկահավաք կոմբայններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ