«Քանի դեռ Ժիրայր Սեֆիլյանը նստած է, Պավլիկն էլ ներսում է, ես էստեղից չեմ գնալու»,- շտապօգնության բժշկի հորդորներին, թե ձեզ մոտ սրտի խնդիր է, պետք է տանենք հիվանդանոց, պատասխանեց ազատամարտիկ Հարություն Կարապետյանը, որն արդեն երրորդ օրն է՝ զինվորական համազգեստով ու «վեշմեշոկով» Խորենացի փողոցում է:
Քիչ առաջ նրա ինքնազգացողությունը վատացավ եւ ոստիկանները շտապօգնություն կանչեցին: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո բժիշկները որոշեցին, որ Հարություն Կարապետյանը հիվանդանոցային բուժօգնության կարիք ունի, սակայն ազատամարտիկն անդրդվելի էր եւ որեւէ մեկի խորհուրդը չէր ընդունում:
Շտապօգնությունը գնաց, իսկ Հարություն Կարապետյանը մնաց Խորենացի փողոցում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ