Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքը վա՜յր դրեք, առաջին քայլը Դո՜ւք արեք». Ռոբերտ Ամիրխանյանի կոչը` «Սասնա ծռերին» (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 15:36

«Տղերքը պետք է զենքը վայր դնելու նախաձեռնություն ունենան, այդ քայլը շատ բարձր կդասենք եւ շատ կհարգենք»,-Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ պատանդառություն իրականացրած «Սասնա ծռեր» զինված խմբին այսպիսի կոչով է դիմում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

«Պատրաստ կլինեի ինքս գնալ իրենց մոտ եւ ասել` զենքը վայր դրեք, առաջին քայլը դուք արեք եւ ասեք, որ գալիս եք երկխոսության: Պետք է փորձենք միջնորդ լինել` երկխոսություն կառուցելուն նպաստելու համար: Հայրենիքում խնդիրներ կան, բայց դրանք լուծել է պետք` համաձայնությամբ եւ նպատակային գործունեությամբ: Ես նրանց համար մի սիրուն երգ կգրեի, բայց կասեի` խելացի եղեք, դա չէ ճանապարհը, մեկի արյուն թափվելը մեր ազգային վիշտն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց կոմպոզիտորը:

Նա նշեց, որ երազում է այս մղձավանջն ավարտվի. «Չեմ կարող որեւէ մեկին իր քայլի համար մեղադրել, բայց նայեք չորս կողմը` քանի՞ երկիր է ուրախացել այս իրադարձության համար: Միաժամանակ, կարծում եմ` մտահոգ երիտասարդներին մտահոգությունն է բերել այդ իրադարձության կատարմանը: Զենքը պետք է իջեցնել, ապա դիմել նաեւ իշխանություններին: Մարդ է մահացել, մարդիկ են արյունոտվել: Չեմ կարող համարել, որ դա նորմալ է: Նման կերպ օգուտներ չեն լինում, պետք է զենքը մի կողմ դնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Մի վարկաբեկեք Ձեզ, պարոն Ամիրխանյան: Եթե Ձեր քաղաքացիական քաջությունը պակաս է, ապա լռելը իմաստություն կհամարվեր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031