Ինչպես արդեն տեղեկացվել է, հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ էին հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակից հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:
Գեւորգը ստացել էր մարմնական վնասվածքներ, խոչընդոտվել էր նրա մասնագիտական գործունեությունը:
Aravot.am-ին «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ դիմել է պատկան մարմիններին հաղորդմամբ, նա կլինի Գեւորգի ներկայացուցիչը, իսկ այս պահին էլ գտնվում են դատաբժշկի մոտ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գեւորգ ԹՈՍՈՒՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից