Այն հարցին ի պատասխան, թե պարեկապահակային ծառայության գնդից ներս մարդիկ բուժօգնության կարիք ունեն, սակայն շտապօգնության մեքենաներին չեն թողնում ներս մտնել, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ, եթե անհրաժեշտություն լինի, նրանց բուժօգնություն կտրամադրվի:
Այն դիտարկմանը, թե «Սասնա ծռերի» անդամները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, պարոն Մուրադյանն ասաց` միանշանակ ասում եմ, որ բուժօգնությունը որեւիցե մեկին անհասանելի չի եղել ու չի լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ