«Անհանդուրժողականությունը, ցավոք, մեր հասարակությունում դարձել է արդեն այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձեւով: Եթե մենք, անգամ, մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է չէ՞, որ դա ձեւ չէ»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե, որպես կառավարության անդամ, ինչպես կմեկնաբանի իրավիճակը, ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, առանձին հասարակական գործիչներ փորձ են անում այս դեպքերը զուգորդել 20-րդ դարի առաջին կեսին ազգային ազատագրական պայքարի գործընթացների հետ, սակայն, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, դրանք տեղին չեն եւ «մեր ազգային արժանապատվությանը հարված է նման համեմատությունները տանելը»:
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով, իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որպեսզի «հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի եւ այդ հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում գործի օրենքը, սահմանադրական նորմը եւ օր առաջ կայացնեն հանձնվելու մասին որոշում»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանին մի շարք հարցեր ուղղվեցին` ո՞ւր է իշխանությունը, ինչո՞ւ ժողովրդի առաջ ելույթ չի ունենում, բացատրություններ չի տալիս, ո՞ւր է հանրապետության նախագահը եւ այլն: Ի պատասխան պարոն Մինասյանն ասաց, որ այսօր կառավարության նիստում վարչապետը հայտարարություն արեց, եւ բացի այդ գործընթացը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում. «Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել»:
Ինչ վերաբերում է քաղաքացիների եւ ոստիկանների բախմանը, ապա Արծվիկ Մինասյանն ասաց, որ հնարավոր է եղած լինեն նաեւ ոչ իրավաչափ վարքագիծ եւ դրսեւորումներ եղած լինեն, ինչը դեռ պետք է ուսումնասիրվի: Նախարարի խոսքերով, ակնհայտ սադրիչներ կային, որոնք հրահրում էին բախումներ. «Այդ մարդիկ բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են արել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
ոՒՐԵՄՆ հետևենք դաշնակների օրինակին՝պաշտոն ստանանք ու լուռ ուտենք: