Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնական քայլեր՝ ֆրանսերենի տարածման ուղղությամբ        

Հուլիս 21,2016 14:28

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի հետ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: «Կազմակերպության ներգրավվածությունը համամարդկային արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի է և առնչվում է հանրային կյանքի տարբեր ոլորտներին»,-նշել է նախարարը: Նա կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում, միաժամանակ ցանկություն հայտնել ֆրանկոֆոն մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում: Նախարար Լևոն Մկրտչյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում ֆրանսերեն լեզվի տարածման խնդրի առնչությամբ և ընդգծել համապատասխան հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը:

Իր հերթին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանը, ողջունելով Հայաստանի կրթության և գիտության նախարարին, բարձր է գնահատել կրթության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման, ֆրանսերեն լեզվով վերապատրաստման դասընթացների կազմակերպման  ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առնչությամբ:

Հիշեցնենք, որ նախարար Լևոն Մկրտչյանի Փարիզ կատարած այցի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հայերենն էլ թող մեռնի: Կեցցեն հայերենից բացի բոլոր լեզուները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031