Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները համոզեցին բեռնատարի վարորդին (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 15:10

Քիչ առաջ Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ արդեն 5-րդ օրն է փակ է դեպի ՊՊԾ տանող ճանապարհը, ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ. բեռնատար ավտոմեքենաներից մեկի վարորդը լրագրողների հետ զրույցում  իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ երեկվանից իր մեքենան անօրինական կերպով բերել են ճանապարհը փակելու համար: Վարորդը պատմում էր, որ իրեն ճանապարհին պարզապես կանգնեցրել են ոստիկանները եւ ասել, որ մեքենան պետք է փողոցի այդ հատվածը փակելու համար: Տեղում հավաքված 5-6 տղամարդիկ  ասացին, որ կաջակցեն վերջինիս, եթե նա համարձակություն ունենա եւ փորձի մեքենան դուրս բերել: Վարորդը մոտեցավ մեքենային, այդ պահին նրան մոտեցավ նաեւ ոստիկանության մի գնդապետ, ով լրագրողների հարցին ի պատասխան՝ ասում էր, որ իրենք վարորդի հետ պայմանավորվածություն ունեն: Արդեն մեքենայի ղեկին նստած վարորդին նա խնդրեց իր հետ անցնել ու խոսել: Ոստիկանների հետ շատ կարճ տեւած խոսակցությունից հետո վարորդը եկավ եւ հայտարարեց, որ ոստիկաններն իրեն խոստացել են վաղը մեքենան ազատ թողնել: Վարորդը տարածքից  շատ արագ հեռացավ, այդպես էլ անպատասխան թողնելով հարցերը, թե ինչպես այդպես արագ  պայմանավորվեցին ոստիկանների հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Միջադեպից 15-20 րոպե անց ցեմենտով բեռնված բեռնատարի վարորդը նստեց մեքենայի ղեկին, քշեց մեքենան եւ պատուհանից բղավեց. «Ես գնացի, գնացի-պրծա, ապրեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031