Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Չեմ կարծում, թե փողոց դուրս եկած ժողովուրդը պետք է վճռի Ղարաբաղյան հարցը»

Հուլիս 21,2016 12:35

Հուլիսի 21-ին «Պոստ Սկրիպտում» ակումբում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, ու մասնավորապես Խորենացի փողոցում կատարվող դեպքերին՝ ասաց. «Ես կարծում եմ, որ տհաճ վիճակում ենք հայտնվել, երբ դեպքերն այնպես են զարգանում, որ մարդկանց շահերից չեն բխում: Շատ եմ վախենում այն վիճակից, որ այժմ ունենք, դեպքերը զարգանում են այն ուղղությամբ, որ վախենում եմ մտածել, թե ինչի սա կբերի: Լա՛վ, նախագահը լռում է, իր խոսքը գուցե ավելի ուշ ասի, բա մյուսնե՞րը, իսկ քաղաքական գործիչները…Սոկրատեսն ասում էր՝ խելացի խոսելը դժվար է; Հիմա մերոնք «Ազգային ջոջերը» կարդացել են ու լռել»:

Դիվանագետի ձեւակերպմամբ, ընթացել է սուր տեղեկատվական պատերազմ, որը տանուլ ենք տվել. «Ես Հայաստանի առաջին ներկայացուցիչն եմ եղել ԵԱՀԿ-ում, եւ այն ժամանակ Հայաստանը ագրեսոր չէր, մինչդեռ այսօր շատ երկրների համար ագրեսոր ենք: Շատ երկրներում ասում են՝ հայերը ահաբեկիչ են, զավթիչ, գրավել են անմեղ ադրբեջանցիների պապական հողերը: Չեմ կասկածում, որ կան ուժեր ու ինստիտուտներ, որ սա կարող են մանիպուլացնել, օրինակ` թուրքերը կհիշեն ԱՍԱԼԱ-ն, մարտի 1-ը, եւ սա: Այսօրվա ղարաբաղյան իրադարձությունների ֆոնին, սա ընդհանրապես պետք չէր:

Տարածքային զիջում, բնականաբար, չի լինի, տարածքային զիջում է պատերազմը: Հայաստանը տարածքների հանձնմանը չի գնա: Այսօր Ղարաբաղը մղվում առաջին պլան, ծանրության կենտրոնն ուզում են տեղափոխել Ղարաբաղ…Ու ես չեմ կարծում, որ բանն այն աստիճան է հասել, որ փողոց դուրս եկած ժողովուրդը պետք է վճռի Ղարաբաղյան հարցը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031